Չվախենալ, հավաքվել, հետաքրքիր բան եմ պատմում։??Այսօր ծանոթանում ենք Սվաստիկայի՝ կեռխաչի մասին… Ինչո՞ւ այս թեման այս խմբում… նախ, քանի որ վստահ եմ,որ շատերն ունեն սխալ տեղեկություն այս սիմվոլի մասին,և հետո,որովհետև այն հանդիպել է նաև մեր բնաշխարհում։ Հիտլե՞ր,նացի՞զմ?- неа, և ուրեմն թո՛ւյլ տվեք կիսվել ձեզ հետ իմ իմացած տեղեկությամբ։ Եթե մինչ հիմա կարծում էիք, որ սա շատ վատ ու սարսափելի սիմվոլ է,սիրով հիասթափեցնեմ՝ նշելով,որ պետք չէ սվաստիկան ընդունել որպես չարի խորհրդանիշ՝ այն կապելով ֆաշիզմի, ազգայնամոլության հետ։
Սկսենք բառից. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti նշանակում է «լավ լինել», «հաջողության մաղթում», «ողջունում»։
Հնդարիական վեդաներում հանդիպում է svar, suar-արև, լույս,բառերը, (ռուսերեն свет-լույս բառը): Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է ստեղծում՝ խորհրդանշելով հենց արևի շարժումը☀️:
Բուդդայականները պատկերում են սվաստիկան Բուդդայի կրծքին՝որպես սրտի խորհրդանիշ։ Հնդկաստանում այն կարելի է տեսնել ամենուր։ Որպես պաշտպանիչ նշան, սվաստիկան պատկերում են տների դռների, օրացույցների, ամանեղենի, հարսանեկան սարիի, հարսնացուների զարդեղենի եւ երթուղային ավտոբուսների վրա։ Դելիի արևելյան մասում վառ նարնջագույն վիթխարի սվաստիկաներ են պատկերված նաև բնակելի շենքերի վրա:
⚠️Գանք մեր բնաշխարհ??։Հայկական բարձրավանդակում սվաստիկան հանդիպում է հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզե դարի հիմնական զարդանախշերից, պատկերվել է զանազան առարկաների՝ կավամանների, բրոնզե գոտիների, գնդասեղների, գորգերի, դաշույնների վրա,և նկարում հենց դրանցից մեկն է,որը նկարել եմ Մեծամորի թանգարանում,իսկ հաճախ սվաստիկայով պատրաստվել են նաև կախազարդեր(ու ես պատրաստվում եմ դրանից ունենալ շուտով?։ Կեռխաչի միջնադարյան վառ օրինակ է Անիի պարիսպների ավագ դռան վրայի կեռխաչը(նկարում այդ պատն է,ինչպես նաև Ուղտասարում և այլ վայրերի ժայռապատկերներում հանդիպողները )։
‼Իսկ հիմա մոլորության պահը.նոր ժամանակներում հրաշալի նշանի մոգական ուժը որոշեց օգտագործել Ադոլֆ Հիտլերը։1920 թվականից սվաստիկան դարձավ նացիզմի պաշտոնական խորհրդանիշը։ Ֆաշիստական եռագույնի նշանակությունը Հիտլերը բացատրում էր հետեւյալ կերպ. սպիտակ շրջանը ազգի անաղարտությունն է, կարմիր խորապատկերը՝ գերմանական ժողովրդի ուժը, իսկ սև սվաստիկան՝ կոմունիստների և հրեաների դեմ անողորմ պայքարի նշանը։
Գողացված խորհրդանիշը զարդարում էր դրոշները, շքանշանները, մեդալները,իսկ ֆաշիստական Գերմանիայի զինվորները ,հիշում եք, սվաստիկան կրում էին իրենց թևերին և պատկերում էին զրահամեքենաների ու ինքնաթիռների վրա։Դրանից հետո վերաբերմունքը սվաստիկայի նկատմամբ ողջ աշխարհում կտրուկ փոխվեց՝ դառնալով բացասական։ 2007 թվականի հունվարին Գերմանիայի արդարադատության նախարար Բրիգիտա Զիպրիսը նույնիսկ առաջարկեց Եվրամիության ողջ տարածքում արգելել սվաստիկայի օգտագործումը՝ որպես ֆաշիստական խորհրդանիշի։??♀️??♀️
Մի տեսակետի էլ եմ հանդիպել, ըստ որի, աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվան։??♀️
Իսկ որոշ մասնագետներ նշում են,որ աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական…
☀️ Մի բան հստակ է. մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Եվ ուրեմն, կեռխաչը տիեզերածնության, հավերժության, հայոց հարատևության ու նաև արեգակնային պտույտի խորհրդանշան է և պետք է արժանավույնս տեղ ունենա մեզանում: Նյութի աղբյուր՝ Անժելա Տերյանի «Հայաստան եւ Պատմություն աշխատությունը,ուր պատմաբանն էլ հղումներ է անում այլ աղբյուրների։
#արի_գնանք_Հայաստան #սվաստիկա #ATC #իմանանք_ավելին
Mélania Hakobyan“Հայաստան” ճամփորդական ակումբ – “Armenia” Travel Club