Զբոսավար Կատար Թասլակյանի ֆեյսբուքյան էջից.
Վստահ եմ, շատերդ եք լսել «Թռչնոց բույնի» մասին, բայց քչերդ այցելած կլինեք, դրա համար ցանկացա կիսվել նկարներով, որ արել եմ Ժբեյլում, /Բիբլոս/ Լիբանան,
Ալեքսանդրապոլում /Գյումրի/ էր գտնվում մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցը, որը կոչվում էր Որբաքաղաք: Բազմաթիվ որբանոցներ բացվեցին աշխարհի տարբեր երկրներում և այդ որբանոցներից մեկն էլ «Թռչնոց բույնն» էր:
Այն հիմնադրվել է Լիբանանում, Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից, ով իր կյանքը նվիրեց հայ որբերին և մայր եղավ 2,000 որբերի համար:
Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում:
2015 թ-ին «Թռչնոց բույնի» տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը վերածվեց Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այս աշխատանքի ֆինանսական մասը ստանձնել է Պէզիկեան ընտանիքը՝ Ալեքքո և Անի Պէզիկեան ամուսինները Շվեյցարիայից: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանության հազարավոր այլ որբերի պես, իր մանկությունն անց է կացրել «Թռչնոց բույն»-ում:
Սա վերածննդի և հաղթանակի պատմություն է, որովհետև մենք կանք: