
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ինքնամեկուսացման ժամանակ անհրաժեշտ է D վիտամին: Նման հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության Public Health England (PHE) գործակալության մասնագետները, հաղորդում է The Independent-ը:
Կարանտինի ժամանակ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում եւ չեն ենթարկվում արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությունը, եւ դրա հետեւանքով նրանք չեն ստանում D վիտամին: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օրական 10 միկրոգրամ այդ վիտամինից կիրառել:
Մասնագետները նշում են, որ այդ վիտամինը չի ազդում կորոնավիրուսով վարակման հավանականության կամ դրա բուժման վրա, սակայն անհրաժեշտ է առողջությունը պահպանելու համար: Բացի արեւի ճառագայթներից D վիտամինի հիմնական աղբյուրներ են դեղնուցը, կարմիր միսն ու յուղոտ ձուկը: