
Բաղադրիչներ
- Լոլիկ – 1 կգ
- Սխտոր – 10 պճեղ
- Ձիթայուղ – 1/3 բաժակ
- Կանաչ չիլի պղպեղ – 1 հատ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Մաղադանոս – 1 փունջ
Պատրաստման եղանակը
- Լոլիկները կեղևազրկել և կտրատել:
- Սխտորը ճզմել, չիլի պղպեղը մաքրել սերմերից և կտրատել:
- Կաթսայի մեջ խառնել սխտորը, լոլիկը, չիլի պղպեղը և ձիթայուղը, կտրատել մաղադանոսը:
- Եփել 20 րոպե, համեմել աղով, ավելացնել կիտրոնի հյութը: Սոուսը մատուցել ձկան կամ ծովախեցգետնի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը