
Որոշ մթերքներ կարող են օգնել ամրապնդել օրգանիզմը կորոնավիրուսի ժամանակ: Այս մասին ասել է բժիշկ-դիետոլոգ (ՌԴ) Վերա Շարոշկինան:
Նրա խոսքով՝ նման մթերքների թվին են պատկանում չիչխանը, կարմիր քաղցր բիբարը, թթու դրած կաղամբը, ճակնդեղը, կաթնամթերքը և ձուկը:
Սակայն հարկ է նշել, որ այդ մթերքները կարելի է ներառել սննդակարգը, եթե դրանցից ալերգիա չունեք:
Մասնագետի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև վիտամին D-ի վրա: Օրական 15 րոպե պետք է արևի տակ մնալ:
Մասնագետի խոսքով՝ օրգանիզմի նորմալ աշխատանիք համար անհրաժեշտ է նաև ցինկ, որը պարունակվում է մսի, ծովամթերքի և ճակնդեղի մեջ: