
Դիետաները, որոնք հիմնված են քաղցի վրա կամ բացառում են հիմնական սննդարար նյութերի օգտագործումը, խորհուրդ չեն տրվում կորոնավիրուսի ժամանակ, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա եւ մեծացնել կորոնավիրուսով վարակման ռիսկը: Նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, դիետոլոգ Եկատերինա Բուրլյաեւան:
Մասնագետները խորհուրդ են տալիս ինքնամեկուսացման ժամանակ պահ խուսափել դիետաներից:
Բուրլյաեւայի խոսքով՝ ճիշտ հաշվարկված օպտիմալ սննդակարգը կհանգեցնի մարմնի զանգվածի շտկմանը:
Իսկ ինքնամեկուսացման ժամանակ խորհուրդ է տրվում պահպանել սննդի ռեժիմը՝ ներառելով սննդի 3-անգամյա հիմնական ընդունում:
Ինքնամեկուսացման ռեժիմում դեպքերի մեծամասնությունում էապես նվազում է ֆիզիկական ակտվիությունը, այդ պատճառով օրաբաժնի օրական կալորիականությունը պետք է նվազեցվի՝ նշել է մասնագետը: