Facebook-ն ուսումնասիրություն է կատարել «սոցիալական համեմատության ազդեցությունը հոգեկան առողջության վրա» թեմայով։
Սոցիալական մեդիան շարունակում է աճել, մինչդեռ մարդկության մեծ մասը մնում է ինքնամեկուսացման պայմաններում՝ հետևելով «Մնա Տանը» հորդորներին։ Հենց այս պատճառով կարևոր է հասկանալ սոցիալական մեդիայի թողած ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա։
Facebook-ի հետազոտողներ Moira Burke-ին, Justin Cheng-ն և Bethany de Gant-ը կատարել են ուսումնասիրություն, որին մասնակցել է 37,000 մարդ՝ շուրջ 18 երկրներից։
Ըստ ընկերության հետազոտողների՝ սա կարող է լինել այս թեմայով երբևէ արված ամենամեծ հետազոտությունը։
Facebook-ի ուսումնասիրությունն առանձնացրել է այն ասպեկտները, որոնք կարող են վատթարացնել «սոցիալական համեմատություն» ասվածը․
- Տեսնել հրապարակումներ, որոնք ունեն ավել շատ հավանումներ և մեկնաբանություններ քան Ձեր հրապարակումները,
- Տեսնել ավելի շատ պոզիտիվություն այլ օգտատերերի հրապարակումներում,
- Շատ ժամանակ անցկացնել այլ օգտատերերի պրոֆիլներում,
- Տեսնել քոնթենթ Ձեր նույն տարիքն ունեցող մարդկանցից։
Ավելի շատ պատճառներ ունենալը՝ համեմատելու և համեմատվելու համար, իհարկե վատ անդրադարձ կունենա Ձեր հոգեկան առողջության վրա։
Ուսումնասիրության արդյուքնում, հետազոտողները նշել են, որ Facebook-ը կարող է օգնել մարդկանց՝ նվազեցնել սոցիալական համեմատությունը հետևյալ եղանակներով․
- Օգնելով մարդկանց՝ փոխել այն ինչ տեսնում են իրենց feed-երում,
- Նվազեցնել այլ օգտատերերի հրապարակումների հավանումների և մեկնաբանությունների քանակի վրա ֆիքսվելը,
- Խրախուսել ավելի պոզիտիվ քոնթենթի ստեղծումը, և այլն։