Բաղադրիչներ
- Ձու – 5 հատ
- Ընկույզ – 200 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Մեղր – 3 ճ/գ
Կրեմի համար՝
- Բնական յոգուրտ – 1/2 բաժակ
- Կակաո – 1 ճ/գ
- Մեղր
Պատրաստման եղանակը
- Ընկույզը, ձվերը, մեղրը, փխրեցուցիչը խառնել:
- Միկրոալիքային վառարանի կաղապարը պատել բուսայուղով:
- Թխել մոտ 5 րոպե 900 վտ հզորությամբ կամ ջեռոցում, մինչև եփվի:
- Թխվելուց հետո խմորը պատել կրեմով:
- Սառեցնել 3-4 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը