Մեկ շաբաթ առաջ մոդել Էմիլի Ռատակովսկին և նրա ամուսինը Նյու Յորքից տեղափոխվեցին Լոս Անջելես՝ կարանտինն այնտեղ անցկացնելու համար:
Քանի որ Կալիֆոռնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ չէ, մոդելը հանգիստ շրջում է քաղաքում՝ առանց դիմակի և ձեռնոցների: Պապարացիները երեկ մոդելին լուսանկարել են փողոցում: Հերթական զբոսանքի համար Էմիլին ընտրել էր շատ ամառային կերպար՝ փոքր զգեստ՝ պուտավոր նախշերով, սպիտակ սպորտային կոշիկներ, իսկ կերպարը մոդելն ամբողջացրել էր արևապաշտպան ակնոցներով և օղակաձև ականջօղերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը