Կորոնավիրուսի պատճառով մարդիկ ավելի զգուշավոր են դարձել, իսկ հղիների դեպքում հարկավոր է զգոնությունը բազմապատկել: Sputnik-ի ֆոտոշարքում դիտեք՝ ինչպես է անցնում հղիությունն ու ծննդաբերությունը COVID-19-ի ժամանակ։
COVID-19-ը վտանգավոր չէ առողջ հղիների համար, սակայն ռիսկային է այն կանանց համար, որոնք սրտանոթային համակարգի, շնչուղիների, շաքարային դիաբետի, էնդոկրինային համակարգի խախտումների ու քաղցկեղի հետ կապված խնդիրներ ունեն։
Որպես կանոն կորոնավիրուսով հիվանդ հղիները առողջ երեխաներ են ունենում։ Բժշկական պրակտիկայում դեռևս չեն գրանցվել դեպքեր, երբ վարակը մորից պտղին անցնի ընկերքի միջով։ Սակայն կարծիք կա, որ կորոնավիրուսով պտուղի մոտ գենետիկ խախտումներ են առաջացնում։
Եթե հղիության ժամանակ երեխան մոր օրգանիզմով պաշտպանված է վարակից, ապա ծնվելուց հետո փոքրիկի օրգանիզմը ստիպված է ինքնուրույն պայքարել կորոնավիրուսի դեմ։
Այս պահին բժիշկները չեն արգելում СОVID-19-ով վարակված մայրերին կրծքով կերակրել, քանի որ հաստատված չէ, որ վարակը կարող է կաթի միջոցով փոխանցվել։