Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Միտտանի պետության պատմությունը:
Հայկական լեռնաշխարհում հնագույն շրջանում հայոց շատ պետություններ են եղել, որոնց մասին, պատմագիտությունը ցավոք, ժլատ տեղեկություններ է մեզ հաղորդում: Այդ պետություններից է Հուրի-Միտտանին, որի պատմության մասին մեզ ավելի շատ օտար աղբյուրներն են փաստեր հաղորդում, քան՝ հայրենական:
Միտտանին աղբյուրներում հիշատակվում է նաև Հուրի-Միտտանի: Պետության հիմնական բնակիչները հայկական հուրիական ցեղերն էին: Չնայած, թե՛ օտար, թե՛ հայրենական պատմագիտությունը մինչ օրս կասկածի տակ է առնում հուրիական ցեղերի հայկական ծագումը: Մանավանդ խորհրդահայ պատմագիտության մեջ, հուրիների՝ հայկական ծագման մասին որևէ աշխատություն չկա:
Սակայն անտրամաբանական է հուրիներին օտար ծագում և պատկանելություն վերագրել, քանզի Հայակական լեռնաշխարհում փաստված է հայկական ցեղերի և հայոց քաղաքակրթության անընդմեջ գոյությունը անհիշելի ժամանակներից (Սկզբից), և ակնհայտորեն անհնարին է այնտեղ այլ էթնիկ ծագմամբ պետական կազմավորումների գոյությունը պատմության հնագույն շրջանում:
Հայկական ավանդական պատումներում և դիցաբանության մեջ նշվում է հայերիս՝ հրեղեն ծագումը (տես՝ Վահագնի ծնունդը): Եվ Հուրի անունը կարելի է նաև մեկնաբվանել հրեղեն: Ի դեպ, Հուրին նույնարմատ բառ է Ուրարտուի հետ: Եթե Ուրարտու բառի սկզբին տեղավորենք Հ տառը, ինչը բառասկզբին հեշտությամբ սղվում է՝ ամեն ինչ իր տեղը կընկնի. Հուրարտու՝ հուր-ար/արարում/-տու-վայր… Հրով արարված վայր: Այսինքն՝ Ուրարտու և հուրի բառերը նույնարմատ են և երկու դեպքում էլ խոսքը վերաբերվում է Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերին՝ հայերին:
Միտտանի պետությունը ձևավորվեց մթա 19-րդ դարում՝ Հայկական բարձրավանդակի հարավային և հարավ-արևմտյան շրջաններում: Պետության մայրաքաղաքը Վաշշուգանեն էր:
Միտտանի պետության նախնական սահմաններն ընդգրկում էին Հայկական բարձրավանդակի հարավային և հարավ-արևմտյան հատվածները, Միջերկրական ծովի արևելյան հատվածը, մինչև Լեռնային Կիլիկիա, ներկայիս Իրաքի և Սիրիայի հյուսիսային հատվածները:
Միտտանիի տարածքը հզորության շրջանում ընդգրկել է նաև Սև ծովի հարավային ափերն ու Արարատյան դաշտը: Դա վկայում են եգիպտական աղբյուրները. Եգիպտացիները մարտակարգերի համար փայտանյութը ներկրում էին Միտտանիից, և ներկրում էին այնպիսի փայտանյութ, որ աճում էր միայն Մասիսի ստորոտում և Սև ծովի առափնյա հատվածում…
Հատկանշական է, Միտտանին չի ունեցել կենտրոնաձիգ կառավարում: Երկրի ներսում առանձին գավառները լիիրավ ներքին ինքնավարություն են ունեցել և կառավարվել են ավագանու և տեղական կառավարիչ-արքաների կողմից: Լայն լիազորություն ուներ Ավագների խորհուրդը, որ իրականացնում էր պետության կառավարումը մարզերում և համայնքներում:
Իսկ համայնքները Միտտանիում կազմակերպված և ուժեղ էին: Նրանք էին պետական իշխանությանը մատակարարում զինվորներ, զենքեր, հարկերը, մթերքներ, ամենն՝ ըստ իրենց տնտեսական զորության և կարողության: Ի դեպ, կառավարման այս մեխանիզմը Հայաստանում պահպանվեց հետագա դարերում ևս. Միայն՝ տեղական արքաների և ավագանու տեղ արդեն հանդես էին գալիս իշխանական տներն և նրանց հարաբերությունները պետության հետ կարգավորվում էին Զորանամակով և Գահնամակով (պետաիրավական փաստաթղթեր միջնադարյան Հայաստանում):
Միտտանին զորեղ պետություն էր հատկապես մթա 16-14-րդ դարերում: Միտտանիի արքաները կոչվում էին Մեծ արքա, Զորեղ արքա, Տիեզերքի արքա… պետության հզորության հիմքը մթա 16-րդ դարում դրեց Պարատտառնա արքան, ով ընկճեց և իրեն ենթարկեց Ասորեստանը, ապա Միտտանին ավելի հզորացավ մթա 15-րդ դարի կեսերին՝ Սաուսսադատտար արքայի գահակալման տարիներին: Իսկ մթա 14-րդ դարի կեսերին՝ Տուշրատտայի գահակալման տարիներին պետության սահմաններն ավելի ընդլայնվեցին՝ ընդգրկելով ողջ Հայկական լեռնաշխարհն ու Հյուսիսային Միջագետքը:
Միտտանիի դիցարանի գլխավոր աստվածը Միհրն էր՝ հայոց Լույսի, արդարադատության աստվածը:
Միտտանին Առաջավոր Ասիայում առաջնության համար պայքարում էր Եգիպտոսի հզոր թագավորության դեմ: Առաջավորասիական առևտրական ուղիներին և Միջերկրական ծովի արևելյան ափերին տիրանալու համար, մթա 15-րդ դարի կեսին Թութմոս Գ փարավոնը մեծ զորքով շարժվում է հյուսիս, հաղթում հայկական զորքին:
Շատ չանցած՝ Միտտանին ռևանշի հասավ: Հայոց բանակը Սաուսադատարի գլխավորությամբ մի քանի ճակատամարտերում ջախջախեց եգիպտական զորքերին և վտարեց ելման դիրքերը:
Եգիպտոսի փարավոն Ամենհոտեպ Բ մեծ ջանքեր գործադրեց՝ Միտտանիի աճող հզորությունը ջախջախելու և կրկին Եգիպտոսի գերիշխանությունը Ասիայում հաստատելու համար, սակայն այդ ջանքերն արդյունք չտվեցին: Հայոց բանակը արժանի հակահարված հասցրեց եգիպտացիներին Սաուսադատար արքայի գլխավորությաամբ:
Ի վերջո՝ շարունակական պատերազմները հյուծեցին թե՛ եգիպտական, թե՛ Միտտանիի բանակները: Կողմերը Միտտանիի արքա Արտադամայի օրոք հաշտություն կնքեցին, որն ամրապնդվեց խնամիական կապերի հաստատմամբ: Շուրջ մեկ դար՝ եգիպտական գահին հայոց արքայադուստրեր բազմեցին: Սույն քայլով, Միտտանիի արքաներն ոչ միայն կասեցրին Եգիպտոսի ագրեսիան, այլև՝ հայոց արքայադուստրերի միջոցով իրենց ազդեցությունը տարածեցին Եգիպտոսում:
Այս արքայադուստրերի շարքում ամենանշանավորը Եգիպտոսի Նեֆերտիտի թագուհին էր՝ Միտտանիի արքա Տուշրատտայի դուստրը: Ցավոք, հայտնի չէ Նեֆերտիտիի իսկական անունը: Նեֆերտիտի ղպտերեն նշանակում է՝ Հյուսիսի գեղեցկուհին է գալիս… Միտտանիի արքայադուստը գահ բարձրանալով Եգիպտոսում՝ շուտով այրիացավ: Երկրի կառավարումն անցավ նրա մանկահասակ որդուն, որի անունից էլ Եգիպտոսը երկար տարիներ կառավարեց Նեֆերտիտի թագուհին: Նա Եգիպտոսում (ամբողջ աշխարհում՝ առաջինը) կրոնական բարեփոխումներ իրականացրեց: Արգելելով եգիպտական հին աստվածների պաշտամունքը՝ Եգիպտոսում ներդրեց Հայաստանից ներմուծած Արևի՝ որպես միակ աստծու պաշտամունքը:
Բացի Նեֆերտիտիից, Եգիպտական գահին հայտնի էին նաև հայ արքայադուստրեր Գիլու Հեպան, Տիան..
Հայտնի են Միտտանիի գահին բազմած արքաներից շատերի անունները. Կիրտա (մ.թ.ա. 1550-1525), Շուտարնա Ա (մ.թ.ա. 1525-1500), Պարատտարնա (մ.թ.ա. 1500-1470), Սաուասադատտար (մ.թ.ա. 1470-1430), Արտադամա Ա (մ.թ.ա. 1430-1400), Շուտարնա Բ (մ.թ.ա. 1400-1375), Արտասշումարա և Տուշրատտա (մ.թ.ա. 1375-1350), Արտադամա Բ (մ.թ.ա. 1360-1340), Շուտարնա Գ (մ.թ.ա. 1340-1320), Շատտիվազա (մ.թ.ա. 1320-1300), Շատուարա Ա (մ.թ.ա. 1300-1285), Վասաշատա (մ.թ.ա. 1285-1275), Շատուարա Բ (մ.թ.ա. 1275-1260):
Սակայն Միտտանիի փառռքը երկար չտևեց: Հայոց այս պետությունն ստիպված էր հիմա էլ պատերազմել հյուսում հզորացող խեթական պետության դեմ:
Մթա 1375 թվականին մահացավ Միտանիի թագավոր Շատուռնա Բ, որից հետո երկրում սկսվեց գահակալական պայքար նրա որդու` Արտաշումարայի և եղբոր` Արտադամայի միջև: Պայքարի ժամանակ Արտաշումարան սպանվել է պալատական Ուտխիի կողմից: Սակայն Արտաշումարայի կողմնակիցներին հաջողվել է գահ բարձրացնել նրա փոքր եղբորը` Տուշրատային: Սակայն դավադրություններն ու բանսարկությունները շարունակվել են Միտանիի շուրջը: Այս ամենի մեջ մեծ էր Խաթիի և Եգիպտոսի խարդավանքը, որոնք դաշնակցած՝ փորձում էին խորտակել Միտտանին: Իր հերթին՝ Միտտանիի շուրջ օղակը սեղմվում էր, քանզի հարավում նրա դեմ թշնամանքով էին լցված վերստին հզորացող Ասորեստանն ու բաբելական թագավորությունը:
Երկարատև այս պատերազմում խեթերը կարողացան ջախջախել Միտտանիի բանակն ու հայոց հնագույն այս պետությունը մթա 13-րդ դարում վերացավ պատմական ասպարեզից: Վերջին գահակալը Վասաշատան էր: