Կանաչ թեյը կարող է օգնել նիհարելուն. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կանաչ թեյը կարող է օգնել նիհարելուն. հետազոտություն

Կանաչ թեյի պարբերաբար գործածումը թույլ է տալիս նվազեցնել մարդու քաշը և մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Phytotherapy Research ամսագրում:

Իհարկե, չեն նկատվել կանաչ թեյի գործածման հետ կապված իրանի ծավալի հատուկ փոփոխություններ (որովայնային ճարպային շերտերի կուտակման ցուցանիշ):

Հետազոտողները վերլուծել են 1344 պացիենտների մասնակցությամբ 26 փորձերի արդյունքները, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ մարմնի քաշը և ՄԶԻ-ն փոխվել են այն դեպքում, եթե կանաչ թեյը գործածվել է 12 շաբաթից ավելի և օրական 800 միլիգրամից ոչ պակաս չափաքանակով:

Հետազոտողների մեկ այլ խումբ ներկայացրել է ճարպերն այրող ունիվերսալ մթերքների ցուցակը:

Առաջին տեղում է հայտնվել արտիշոկը, որը հայտնի է սննդային մանրաթելերի և հակաօքսիդանտների մեծ պարունակությամբ, ինչպես նաև լեղիի արտադրման ակտիվացման և խոլեստերինի մակարդակի կարգավորման հատկությամբ: Դրանից բացի, արտիշոկն ունի միզամուղ արդյունք, ինչի շնորհիվ օգնում է այտուցների դեմ պայքարին:

Երկրորդ տեղում է թուրինջը, որը հայտնի է ցածր կալորիականությամբ: Սննդաբանները թուրինջը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են խուսափել չափից ավելի ուտելուց: Դրանից բացի, հետազոտությունները ցույց են տվել, որ թուրինջը կարող է կլարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Կաթնային շիճուկն իր հերթին նյութափոխանակության արագացման և մկանային զանգվածի մեծացման հրաշալի միջոց է:

Ցանկում 4-րդ տեղում է կանաչ թեյը: Սա, թերևս, աշխարհում ամենաօգտակար ըմպելիքն է: Մասնագետների խոսքով՝ այն ցուցված է լյարդի առողջության պահպանման համար:

Վերջապես՝ 5-րդ տեղում է կայենյան պղպեղը, որը կարող է մաքրել անոթները և խթանել արյան շրջանառությունը:

med.news.am