Բաղադրիչները
Դդմիկ – 2 հատ
Ձու – 3 հատ
Ալյուր – 1.5 ճ/գ
Սամիթ – 0.5 փունջ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Լոլիկ – 1 հատ
Պինդ պանիր – 50 գ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստել խմորը: Դրա համար պետք է խառնել դդմիկը, ձուն, ալյուրը և սամիթը: Ավելացնել աղ և պղպեղ:
Պատրաստել խճողակը: Կտրատել լոլիկը: Քերել պանիրը:
Պիցցայի թխման կաղապարի մեջ դնել յուղաթուղթ: Լցնել խմորը:
Խմորի վրա շարել լոլիկը:
Վրան լցնել քերած պանիրը:
Դնել ջեռոցը 20-30 րոպե: Ջեռոցի տաքությունը պետք է լինի 180 աստիճան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը