
Ամերիկացի հոգեբան Սամուել Դենիելը կարծում էր, որ գունավոր երազները խոսում են մարդու մտածողության գեղարվեստական, պատկերավոր բնույթի մասին, իսկ սեւուսպիտակ երազները հատուկ են խոհամիտ մարդկանց: Հուզական բնավորություն ունեցողների երազներում հաճախակի հանդիպող գույները կարմիրն ու կանաչն են, իսկ միասին հանդես եկող մեղմ կանաչն ու երկնագույնը վկայում են հոգեկան հավասարակշռության ու հոգեբանական բարեկեցության մասին: Երազում կարմիր ու սեւ գույների գերակշռությունն ուղեկցում է տագնապային ու հոգեկան ապրումներին: Հոգեբանը վստահ է, որ երազներ չտեսնող մարդիկ չկան, բոլորն էլ ինչ-որ բան տեսնում են: Եւ ոչ միայն տեսնում են, այլեւ կարող են հայտնագործություն անել, քնած վիճակում մտածել, ստեղծագործել: Երազում հայտնվում են անլուծելի թվացող խնդիրների լուծումներ, ծնվում երաժշտություն, բանաստեղծություններ… Հոգեբանը խորհուրդ է տալիս քնելուց առաջ պատկերացնել, թե գտնվում եք արեւոտ բացատում՝ ծառի ստվերի տակ մեջքի վրա պառկած եւ նայում եք երկնագույն երկնքին: Սա օգնում է ունենալ հանգիստ ու առողջ քուն: Ձեզ գունավոր, սեւուսպիտակ, մեղմ կանաչ ու երկնագույն երազներ, թուղթ ու գրիչն էլ չմոռանաք:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: