Հատված «Հայք» թերթին տված հարցազրույցից, 1995 թ․ փետրվարի 3։
-Հայաստանի անդամակցելը այս (Մաքսային) միությանը չի նշանակում, արդյոք, անկախության որոշակի կորուստ։
– Անշուշտ, նշանակում է։ Եթե այս միությունը ստեղծվի, դրան անխուսափելիորեն հետևելու է բանկային համակարգի միության հարցը, արժութային համակարգի․․․Եվ այս զիջումների շղթան շարունակվելու է։
Չափազանց մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի վարչապետի (Հրանտ Բագրատյան) սկզբունքային դիրքորոշումը, որի շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել այդ միության մեջ մտնելուց։ Ես չեմ բացառում, որ Հայաստանը հետագայում կարող է մտնել այդ կառույցի մեջ, բայց կրկնում եմ՝ և՛ այսօրվա, և՛ վաղվա իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն Մաքսային միության անդամ դառնալու հարցում։
– Ձեր կարծիքով, Ռուսաստանը չի՞ կարող տարբերակ գտնել ստիպելու Հայաստանին դնել իր ստորագրությունը միության ստեղծման համաձայնագրի տակ։
– Այդ ստորագրությունը դնողը, համենայն դեպս, ես չեմ լինելու։
․․․Ժամանակը ցույց կտա այս և ապագա միությունների ճակատագիրը։ Պարզապես այսօր արդեն պետք է հաշվարկել, քանի քայլ է Մաքսային միությունից մինչև քաղաքականը։
Հարցազրույցը տրվել է Երջանիկ Աբգարյանի՝ ՀՀ մաքսային վարչության պետի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակ։
Հիշեցնենք, որ 1995 թ․ հունվարի 20-ին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի միջև կնքվեց Մաքսային Միության մասին ԱՊՀ համաձայնագիրը (1996 թ․ միացել է Ղրղզստանը, 1999 թ․՝ Տաջիկստանը)։ ՀՀ-ն, այդ թվում և Երջանիկ Աբգարյանի գործադրած ահռելի ջանքերի շնորհիվ, չմիացավ այդ համաձայնագրին։
Նկարում՝ Երջանիկ Աբգարյանը օտարերկրյա մաքսային ծառայությունների ղեկավարների հետ։
«Երջանիկ Աբգարյան» ֆեյսբուքյան էջից: