«Դու տակնուվրա ես անում մեր սրտերը». Քիմ Քարդաշյանն «անտեսանելի» ներքնազգետսով ցնցել է հետեւորդներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դու տակնուվրա ես անում մեր սրտերը». Քիմ Քարդաշյանն «անտեսանելի» ներքնազգետսով ցնցել է հետեւորդներին

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջում գայթակղիչ կադրեր է հրապարակել։ 39-ամյա հայուհին իր մաշկի գույնի ներքնազգեստ է կրել։ Հագուստի գույնն այնքան ճիշտ է ընտրվել, որ գրեթե միաձուլվել է նրա մարմինի հետ։ Առաջին հայացքից թվում էր, թե Քիմը լուսանկարվել է ամբողջությամբ մերկ։

Կորոնավիրուսի համարավակի պայմաններում աստղը ստիպված է ամեն ինչ անել առանց ոճաբանների, վիզաժիստների ու լուսանկարիչների օգնության։ «Ինքս եմ արել այս լուսանկարը»,- պարծեցել է Քարդաշյանը։

Քիմին հաջողվել է ընգդծել կազմվածքի առավելությունները՝ փարթամ կուրծք, բարակ գոտկատեղ եւ գեցեցիկ ազդրեր։ Աստղի կերպարն ամբողջացրել են էքստրեմալ բարձր կրունկներով կոշիկները։

Քանյե Ուեսթի կինը ներքնազգեստի իր ապրանքանիշի հավաքածուն ստեղծել է ինքնամեկուսացման ընթացքում. խոսքը պարզ ու չկաշկանդող ներքնազգեստի մասին է։

Քիմի երկրպագուները հիացած են. «Շատ կրակոտ աղջիկ», «Շքեղ կազմվածք», «Դու տակնուվրա ես անում մեր սրտերը եւ ոչ միայն», «Դու հիասքանչ ես, իմ դիցուհի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

style.news.am