
Ամերիկացի հեռուստատեսային աստղ, գործարար, Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի մասնակից Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է կարողացել ծննդաբերությունից հետո 27 կգ նիհարել, գրում է People-ը:
35-ամյա Քլոեն առաջին անգամ մայր է դարձել երկու տարի առաջ:
Դստեր ծնվելուց հետո Քլոեն կշռում էր 92 կգ, նրան հաջողվել է նիհարել ոչ շատ արագ: Այժմ նա արդեն կորցրել է 27 կիլոգրամ:
Քիմ Քարդաշյանի քույրը նշել է, որ նիհարելիս պետք է հավասարակշռել դիետան և մարզումները:
Քլոեն իր սննդակարգից բացառել է քաղցր ըմպելիքները: Քարդաշյանը հայտնել է, որ հետևում է կետո-դիետային և ինտերվալային ծոմապահություն է իրականացնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը