Anglia Ruskin համալսարանի բրիտանացի գիտնականները կարծում են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը օգտակար է առողջությանը: Կանայք, որոնք օրական երկու կամ երեք բաժակ սուրճ են խմում, մարմնում ավելի քիչ քանակությամբ ճարպ ունեն, ի տարբերություն նրանց, որոնք ավելի քիչ են սուրճ խմում կամ ընդհանրապես հրաժարվում են այդ ըմպելիքից, գրում է Daily Mail-ը:
Մասնագետները նշում են, որ ըմպելիքը պարունակում է բաղադրիչներ, որոնք պայքարում են ճարպակալման դեմ:
Փորձերը ցույց են տվել, որ սուրճի տվյալ ազդեցությունն աշխատում է՝ անկախ կնոջ տարիքից:
Մասնագետները նշում են, որ միջին հաշվով սուրճ խմող կանանց մոտ ենթամաշկային ճարպի մակարդակը 2.8%-ով ավելի քիչ է:
Տղամարդկանց մոտ այս էֆեկտն ավելի քիչ է արտահայտվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը