
Բաղադրիչներ
- Կաղամբ – 500 գ
- Ձու – 4 հատ
- Սխտոր – մի քանի ատամիկ
- Մաղադանոս, կանաչ սոխ – 1 փունջ
- Պանիր – 200 գ
- Մայոնեզ
- Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
- Պանիրն անցկացնել քերիչով:
- Կաղամբը բարակ կտրատել:
- Խաշած ձվերն անցկացնել խոշոր քերիչով:
- Կանաչիները մանր կտրատել:
- Բոլոր բաղադրիչների վրա մայոնեզ լցնել, համեմել աղով և պղպեղով, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը