Ռուբեն Գրձելյանի էջից:
Անդրկովկասում երկաթուղու կառուցման տարիներին (XIX դարի վերջ, XX սկիզբ) լույս է տեսնում հոդվածների մի ժողովածու, որում մանրամասն նկարագրվում է մեր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և բնակլիմայական իրավճակը:
Գյումրիից (Ալեքսանդորոպոլից) դեպի Երևան ու Պարսկաստան երկաթուղու շինարարության անհրաժեշտությունը հիմնավորվում է այդ թվում նրանով, որ Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությամբ Երևանի առևտրային կապերը Պարսկաստանի հետ թուլացել են, քանի որ տարանցիկ բեռները գնում են Բաքվով:
Մյուս հիմնավորումը՝ Արարատյան դաշտավայրի բնակչության ցածր արտադրողականությունն է, ինչը ստիպում է գյուղացուն գնալ արտագնա աշխատանքի (խոպան):
Մի քանի տարում երկաթուղին հասավ Երևան և Ջուլֆայով (Նախիջևան) դուրս եկավ Պարսկաստան: Մարդիկ սեղմ ժամկետներում հարցադրումներ էին անում ու լուծումներ տալիս: 120 տարի անց, այսօր, պայմանները դարձան նույնը, իսկ լուծումների առումով սկզբունքորեն այլ իրավիճակ է մեր տարածաշրջանում: