Ռուբեն Գրձելյան. «Դեռևս 660 միլիոն դոլար»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Գրձելյան. «Դեռևս 660 միլիոն դոլար»

ՀՀ կառավարությունը գնահատում է կոռոնավիրուսի հետևանքով իրեն պատճառված վնասները 660 միլիոն դոլարի չափով: Այդ գումարի մոտավորապես կեսը չստացված հարկերի տեսքով, մյուս կեսը՝ տարբեր սոցիալական և տնտեսությունը խթանող ծրագրերի տեսքով: Եվ սա միայն ընթացիկ բյուջետային տարվա համար ու այն պայմանով, որ այս իրավիճակը չի երկարի մայիսի տոներից հետո:

Այդ գնահատականը չի ներառում տնտեսվարող սուբյեկտների և ազգաբնակչության կողմից չստացված ու չստացվելիք զուտ եկամուտը, որը կբերեր հարկերի հետագա հավաքագրման տեմպերի պահպանմանը:

Այսօրվա իրավիճակը կանխատեսելի էր(ինչի մասին նշել եմ) թերևս հունվար-փետրվարին, երբ վիրուսը զարգանում էր միայն Չինաստանում, քանի որ այդ երկիրը մեր խոշոր առևտրային գործընկերն է, և առհասարակ այդ տնտեսությունում կատարվողը ազդում է համաշխարհաինի վրա:

Կառավարությունը պլանավորում է գնալ բյուջեի դեֆիցիտը ավելացնելու ճանապարհով, ինչի համար 2008-2009 և 2014-2015 տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար սուր քննադատության էր արժանացնում այն ժամանակվա կառավարություններին:

Սակայն գալիք ճգնաժամը անհամեմատ խորն է լինելու նախկիններից: Արտաքին պարտքնել մեծացնելը՝ խնդրահարույց: Օրինակ Ֆրանսիան պահանջում է Բրյուսելից (պարզ է, Բեռլինից) փող տպել կամ արտաքին պարքը ավելացնել, չեն անում: Ակնհայտ է արդեն, որ մենակ սպառումը խթանելով (փող բաժանելով), տնտեսությունները չես վերագործարկի: Ու փող էլ չեն տպում ու չեն տալիս:

Մոտավորապես դա է ասում ֆիննախարար Ջանջուղազյանը, երբ պնդում է, որ 150 միլիարդ դրամը(դե, պարտքով վերցրած) եթե բաժանեն աջ ու ձախ, այսինքն, սպառմանը ուղեն, ապա չեն կարող այդ փողի ծավալը հետագայում ստերիլիզացնել: Հակառակ դեպքում կստանանք անկառավարելի գնաճ ու կառավարության համար արդեն անհաղթահարելի սոցիալական ընդվզում:

Ու հարցը միայն նրանում չէ, որ կառավարությունը հստակ չի տեսնում այս իրականում բարդ խնդրի լուծման հստակ ուղիները: Չեն կանխատեսում, որ ավելի բարդ է լինելու, և այս իրավիճակը անխուսափելիորեն խորանալու է: Ոնց չէին կանխատեսում այսօրվա իվիճակը 2-3 ամիս առաջ:

Հարգելի ազգընտրյալներ, մի կողմ թողեք «սեռական կողմնորոշման» կոնվենցիաները, սոցցանցերի ձեր ֆեյքերը ու պրեմյաների համար գզվրտոցը, ԱԺ ամբյոնից ձեր բարդույթները երկրին ի ցույց դնելը, խորը շունչ քաշեք, որ ուղեղներտ աշխատի, և առերեսվեք մեր բոլորիս գլխին գալիք արհավիրքի հետ: Օրինակ, զբաղվեք ԱԺ բերված նոր, ճգնաժամային բյուջեի նախագծով, առաջարկներ ու լուծումներ տվեք դրա մեջ:

Լրագրող Ռուբեն Գրձելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր