«Ծլեն, ծաղկեն պապիկներն ու յասամանները…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ծլեն, ծաղկեն պապիկներն ու յասամանները…»

Լրագրող Անի Գաբուզյանի էջից.

«Երբ տատիկս ու պապիկս նոր են սկսել հանդիպել, առաջին ծաղիկը, որ պապիկը նվիրել է տատիկին, իրենց այգուց քաղած յասամանն է եղել: Իսկ մյուս պապիկս, նկարիչ էր, յասամանների հրաշալի փնջի նկար ուներ, որը հաճախ նկարում էր: Տարիներ առաջ ծնունդի էինք հրավիրված, պապիկին խնդրեցինք, որ իր յասամաններից նկարի` տանենք որպես նվեր, դուրս էնքան եկավ, որ խնդրեցի մեկն էլ նկարի, որ առաջին նկարածն ինձ պահեմ. էդպես էլ արեց: Ծլեն, ծաղկեն պապիկներն ու յասամանները:

Camera: Zenit Е

Film: Kodak ColorPlus 200»: