Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները. armeniasputnik.am

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է՝ ինչով են եզակի Գնիշիկի կիրճի էնեոլիթի ժամանակաշրջանի բնակավայրի տարածքի պեղումների արդյունքները։

Արենիի հայտնի քարանձավից երեք կիլոմետր հեռավորության վրա մի քանի դար առաջ խաղողի այգի է եղել։ Այստեղ աճում էր նույնանուն հայկական խաղողի էնդեմիկ տեսակը, որից իսկական «աստվածների նեկտար» էին արտադրում։

Այսօր այգիներից միայն փլատակներ են մնացել։ Տարածքում հայտնաբերված շինությունները թվագրվում են XIII-XIV դարերով։

Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը

Կարստային Գնիշկի ձորում գտնվող էնդեմիկ այգին հայտնաբերվել է 2014 թվականին։ Այն բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած գիտական արշավախումբը։

Հնագետների նույն խումբը 2007 թվականին աշխարհի համար բացահայտել է Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը որպես գինեգործության բնօրրան. այստեղ գտել են աշխարհի ամենահին գինու հնձանը։

Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հայտնի չէ, թե երբ է այգին հիմնվել, սակայն նման եզակի գտածոյի մասին պետք է իմանան բոլորը։

«Կորոնավիրուսի համավարակից հետո այգին բաց կլինի զբոսաշրջիկների համար», – խոստացավ Գասպարյանը։

Ինչո՞վ է այն եզակի

Ժամանակակից հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ պեղումները հին այգու տարածքում էին իրականացվում։ Պեղումները եզակի են այնտեղ հայտնաբերված գտածոների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում դեռ էնեոլիթի ժամանակաշրջանից գինեգործության ավանդույթներ են եղել։

«Մենք Գնիշիկի ձորում էնեոլիթի շրջանի բնակավայրեր ենք հայտնաբերել․ միջնադարը «ջնջել» էր դրանք։ Այստեղ հայտնաբերված վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ տեղի բնակիչները վայրի խաղող են մշակել»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ առաջիկա պեղումները պետք է հաստատեն՝ որքանով են ճշմարիտ իրենց դատողությունները։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am