Անգլիական Միրսբրուք քաղաքի բնակչուհին կարողացել է նիհարել կարանտինի ընթացքում և կիսվել է գաղտնիքով: Նրա պատմությունը գրել է Daily Mail-ը:
Կարանտինի հայտարարվելուց հետո ապահովագրական ընկերության 28-ամյա աշխատակից Ռեբեկա Հաննան որոշել է կարգի բերել իր մարմինը: Ռեբեկան կշռում էր 69.8 կիլոգրամ և բարդույթավորվում էր իր մարմնի պատճառով:
Փետրվարից նա սնվում է հատուկ սննդակարգով և ամեն օր մարզվում է: Անգլիացի կինը սկսել է նախապատվությունը տալ առողջ սննդին, ուտել վարսակի շիլա և ավոկադո:
Շաբաթվա ընթացքում երկու-երեք անգամ նա ուտում է պիցցա, չիպսեր, պաղպաղակ կամ մեքսիկական ուտեստներ:
Հաննան նշում է, որ օգտվել է առցանց մարզչի ծառայություններից, որը նրա համար կազմել է սննդի և վարժությունների պլան:
Այժմ Հաննան նիհարել է 6 կիլոգրամ, իսկ նրա մարմինն ավելի սլացիկ է դարձել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը