Բաղադրիչներ
- Կաթնաթթվային մթերք – 500 մլ
- Շաքարավազ – 400 գ
- Ալյուր – 600 գ
- Ձու – 2-3 հատ
- Սոդա – 1 թ/գ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Վանիլին
Պատրաստման եղանակը
- Մեծ տարայի մեջ լցնել մի փոքր տաքացրած կեֆիրը, ձվերը և շաքարավազը: Հարել և ավելացնել ալյուրը: Կրկին լավ խառնել և հարել:
- Ավելացնել սոդա և բուսայուղ: Վերջում լցնել վանիլինը և լավ խառնել:
- Թխել 40-45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը