Արթուր Դանիելյանը մայիսի 31-ին ֆեյսբուքում գրել է.
«Այսօր «դուխով» օրն է: Ռուսները դա հենց այդպես են անվանում՝ духов день, մեզ մոտ այն անվանվում է Հոգեգալստյան օր: Գործք Առաքելոցում նկարագրված է, թե ինչպես Քրիստոսի հարությունից հիսուն օր անց Սուրբ Ոգին իջնում է առաքյալների վրա:
Ի տարբերություն սատանիստների, բողոքականների, ավետարանչականների, հուդայականների ու առհասարակ ազատականների, քրիստոնեությունը պնդում է, որ առաքինությունները աստվածային պարգև են: Այս պնդման հետ համակարծիք էին փիլիսոփաները` (վարդապետները) թե Քրիստոսից առաջ և թե հետո: Հիմնական առաքինությունները ժամանակին Արիստոտելն էր նկարագրել, իսկ օրինակ Հեգելը իր «Հոգու Փենոմենոլոգիայի» մեջ ըստ էության նկարագրում էր սուրբ ոգու էջքն ու դրա հետևանքը` դա անվանելով դժբախտ գիտակցություն: Քրիստոսն առաքյալներին ասել էր՝ «Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ»: Այսինքն, գիտակցելով այս կյանքի կանխորոշվածությունը և սեփական փոքրությունը, մարդը դատապարտվում է լինել դժբախտ, բայց մխիթարվում է գիտակցությամբ, կամ, այլ կերպ ասած, սուրբ ոգով:
Ցավոք մեր օրգանիզմը ստեղծված է այնպես, որ գիտակցությունը կամ սուրբ ոգին մեզ վրա իջնում է կորստից հետո: Առաքյալների վրա սուրբ ոգին իջավ իրենց ուսուցչին կորցնելուց հետո: Ընդ որում, առաքյալները գործուն մասնակցություն են ունեցել Քրիստոսին խաչելու գործում, եթե Հուդան նրան մատնել էր, ապա օրինակ Պետրոսը հրաժարվել էր, իսկ Պողոսը նույնիսկ հետապնդում էր քրիստոնյաներին: Մենք էլ ցավոք սրտի շատ բան ենք գիտակցում միայն ցավալի կորուստներ թույլ տալուց, երբեմն էլ նախաձեռնելուց հետո: Ընդ որում, այս դաժան իրականության համար էլ պիտի գոհ շնորհակալ լինենք, որովհետև ոչ բոլորն են այդ գիտակցությունը ստանում նույնիսկ կորստից հետո: Նրանք, ովքեր առաքինությունները վերագրում են սեփական անձին, դատապարտված են հպարտ խավարի մեջ մնալ: Հոգեգալստի հիմնական խուրհուրդներից մեկը հպարտությունից խուսափելն է:
Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Հայաստանի նախագահ կարա դառնա մեկը, ով հրապարակավ հայտարարել է, որ Թուրքիան պետք է սարքել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ, որպեսզի ապահովագրվի ադրբեջանական Շահ Դենիզ գազային հանքավարի անվտանգ շահագործումը: Կամ ո՞ր Հայոց Ցեղասպանության ոճրագործների իրավահաջորդների հանդեպ պահանջատիրությունը մեր իսկ ձեռքերով սիրուն կփաթեթավորեն ինչոր Ավրորայախառը մարդասիրական ծրագրերի մեջ ու աստիճանաբար կխուրդեն էժան կապիտալի ու գրանտների դիմաց: Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենն իր լեքսիկոնից կհեռացնի ցեղասպանություն բառը ու կոչ կանի այդ «ցավալի իրադարձությունների» դրական դրվագների վրա կենտրոնանալ: Էս անտեր «հեղափոխությունից» առաջ մտքովս էլ չէր անցում, որ ջահերով երթին մասնակցելը պարտադիր է:
Ո՞վ կմտածեր, որ ապրիլյան պատերազմը հեչ էլ պատերազմ չէր, այլ հեղաշրջման մեկնարկի զարկ և որ այդ գործողության արդյունքում թափված զինվորների արյան վրա իշխանության եկած տականքները բանակացային գործընթացը կվերադարձնեն 1992 թվականի մարտի դիրքերին` «ընտրյալ ներկայացուցիչներով», փուլային լուծումներով և այլն:
Ես, որ ժամանակին ձեռ էի առնում համասեռամոլներին հետանպդողներին, հիմա ստիպված եմ առընչվել այն փաստի հետ , որ պետությանս ղեկավարի որդին «պսակվել» է մեկ այլ մարդու որդու հետ, իսկ պոռնհաբում փողի դիմաց իր սեռական օրգանները ցուցադրող հոգեկան հիվանդը մտնում ա մանկապարտեզ, էրեխեքի հետ եսիմինչով զբաղվում ու դրանից հետո ոչ թե ծնողների կողմից այրվում է խառույքի վրա այլ վարչապետի ու իր տիկնոջ կողմից անձնական պաշտպանության տակ վերցվում…
Սա ոչ միայն «դժբախտ գիտակցություն» է, այլ նաև շատ ցավալի: Բայց դե էլի գոհ եմ, ես գոնե էսքանը գիտակցում եմ, կյանքս էլ իմաստով է լցվում` այս ամենի դեմ պայքարելով: Այսօր, առավել քան երբևէ, մենք հոգևոր սնունդի կարիք ունենք: Մխիթարիչի կարիք…
Հոգևոր հայրերը մեզ պետք է ուղերձ հղեն ոչ թե հեթանոսական տոների առթիվ, այլ օրինակ այսօր` հոգեգալստյան օրը! Կաթողիկոսը կարող էր ընդամենը 3 բառ ասեր` «տեսա՞ք ինչ արիք»…