
Կորոնավիրուսային պանդեմիան մեծ փոփոխություններ կատարեց նորաձևության արդյունաբերությունում: Տարվա սկզբին պարզ էր, որ նորաձևության սիրահարները կմնան առանց սիրված ապրանքանիշերի ցուցադրությունների:
Այնուամենայնիվ, նորաձևության աշխարհը փորձում է հմտորեն հարմարեցվել ժամանակակից իրողություններին. ցուցադրություններ կլինեն: Ըստ արևմտյան տեղեկատվամիջոցների, Փարիզի բարձր նորաձևության շաբաթը կանցկացվի հուլիսի 6-ից 8-ը և կցուցադրվի Fédération de la Haute Couture et de la Mode հատուկ հարթակում:
Այս պահին հայտնի չէ, թե քանի ապրանքանիշ է «հավատարմագրվելու»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը