Իսպանիայի բնակիչ Անդոնի Բաստորիկան, արդեն 10 տարի է՝ ավազից հիպերռեալիստական քանդակներ է ստեղծում: Այս մասին հաղորդում է Bored Panda-ն:
Ըստ Բաստորիկայի՝ որոշ այցելուներ նրա ստեղծագործություններն իրական կենդանիների տեղ են դնում:
Վարպետի առաջին ավազե քանդակը եղել է ոչ մեծ ջրահարս:
«Ավազը հիացնում է և նոր բան սովորեցնում ինձ: Միլիոնավոր ավազի հատիկներ մասնակցում են քանդակի ստեղծմանը, որոնք միասին աշխատելով՝ վերածվում են գեղեցիկ մի բանի»,- ասել է քանդակագործը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը