Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդու վերարադրողական առողջության համար․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդու վերարադրողական առողջության համար․ հետազոտություն

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդու ֆերտիլության համար: Ինչպես ցույց է տվել Տաֆտսի համալսարանի գիտնականների հետազոտությունը, կորոնավիրուսը կարող է վնասել ամորձիները: Հետազոտությունը հրապարակվել է European Eurology ամսագրում, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները տղամարդկանց մոտ ամորձիներում վիրուսի հետքեր չեն հայտնաբերել, սակայն բջիջների միանգամից մի քանի տեսակներում հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք կարող են վտանգավոր լինել ֆերտիլության համար: Ամենատագնապալի փոփոխություններ հայտնաբերվել են տղամարդկանց մոտ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսն առավելապես տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ թքի փոքրիկ կաթիլների միջոցով, որոնք հայտնվում են օդում հազի, հարբուխի միջոցով խոսակցության և նույնիսկ շնչելու ժամանակ:

Մինչև վերջերս սպերմատոզոիդներում կամ հեշտոցի հեղուկում չեն հայտնաբերվել վիրուսի հետքեր, սակայն քանի որ ամորձիներում որոշ բջիջներ ունեն АСЕ2 ռեցեպտորներ, որոնց շնորհիվ վիրուսը թափանցում է թոքեր, տղամարդկանց կոչ են արել դեռ սերմնահեղուկ չհանձնել:

med.news.am