Բաղադրիչներ
- Դդում – 600 գ
- Կիտրոն – 3 հատ
- Թուրինջ – 1 հատ
- Դարչին – 1/2 թ/գ
- Մեղր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Դդմի կեղևը և սերմերը հեռացնել, կտրատել:
- Դդումը եփել 10-15 րոպե, ջուրը թափել, սառեցնել, հարել բլենդերում և ավելացնել աղացած դարչինը:
- Կիտրոնների և թուրինջի հյութը քամել, լցնել դդմի խյուսի վրա, ըստ ցանկության՝ ավելացնել մեղր:
- Զանգվածը նորից հարել բլենդերում: Բաժակների մեջ սառույց լցնել, ավելացնել սմուզին և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը