Հայկական լեռնաշխարհի վիշապները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական լեռնաշխարհի վիշապները

Հայկական լեռնաշխարհի վիշապները բազմաթիվ են և դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ծիսական և մշակութային նշանակությամբ: Սակայն մինչ վիշապաքարերի մասին խոսելը, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից է առաջացել քարակոթողների «վիշապ» անվանումը, և ինչ նշանակություն են ունեցել վիշապները հայոց հնագույն մշակույթում: Տարբեր մշակույթներում վիշապներն ունեցել են տարբեր նշանակություն և վարքագիծ: Ինչպես, օրինակ՝ չինական վիշապները մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը: Եվրոպական վիշապները կատաղի են և միշտ սոված: Իսկ հայկական վիշապերն իշխում են ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ:

Որոշ առասպելներում ջուր և հարստություն պարգևող ոգի է, մյուսներում աղետ ու փորձանք է բերում: Շատ դեպքերում մարդիկ երկրպագում էին վիշապներին՝ հատկապես երաշտի ժամանակ, նրանք կարծում էին, որ այդ օձակերպ կենդանին, գետնի վրա սողալով, ցույց էր տալիս այն կետերը որտեղ փորելով կարելի էր ջուր գտնել: Որոշ դեպքերում էլ հենց այդ կենդանին էր փակում ջրի աղբյուրը, կամ ցամաքեցնում գետերն ու լճերը:

Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդն ամպրոպի աստված Վահագնն էր, ով կռվում սպանում էր ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրև:

Սակայն կոթողներին տրված վիշապ անունը ոչ մի կապ չունի հայտնի եվրոպական առասպելների սողունակերպ վիշապների հետ: Հայկական ավանդության վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ: Այն բնության անկառավարելի տարերք է, որը կարող է ընդունել տարբեր կերպարներ:

Ամբողջությամբ՝ armgeo.am