Վախթանգ Սիրադեղյան. «Բարեփոխումներ անցկացնելու առաջին պայմանը ուժեղ թիմի առկայությունն էր»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Բարեփոխումներ անցկացնելու առաջին պայմանը ուժեղ թիմի առկայությունն էր»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինձ ճանաչողները երևի կիմանան, որ վերջին 5-10 տարում ֆեյսում ժամանակ առ ժամանակ անդրադառնում եմ Սինգապուր պետության հիմնադիր և նրան համաշխարհային ճանաչում բերած Լի Քուան Յուին, ու գիշերը գրառում եմ կարդում, որ Նիկոլը վերջապես վերածվեց Լի Քուան Յուի:

Սկզբում զարմացա, իսկ հետո խնդացի՝ բացատրեմ, թե ինչու: Հարուստ ծնողների զավակ Լին հիանալի կրթություն է ստանում Անգլիայում և վերադառնալով հայրենի կղզին, որ Անգլիայի գաղութն էր՝ այդտեղ առկա էր նաև անգլիական ռազմածովային բազա, զբաղվում է փաստաբանությամբ արհմիութենական կազմակերպությունում: Որոշ ժամանակ անց գլխավորում է այն ու մասնակցելով տեղական ինքնավարության ընտրություններին՝ հաղթանակում:

Այնուհետև ստեղծում է սեփական կուսակցություն և անընդհատ հաղթանակելով՝ մնում իշխանության գլուխ՝ ընթացքում հռչակելով Սինգապուր պետությունը: Բավարարվելով պատմական ակնարկով՝ ասեմ, որ այդ պետությունը աչքի չի ընկել ժողովրդավարությամբ. Լի Քուանը էն գլխից հասկանում էր, որ կիսագրագետ ու աղքատ ժողովուրդը չի կարող ժողովրդավարություն կառուցել, ու երբեք էլ այդ խնդիրը չդրեց իր առջև՝ ինչի համար արժանանում էր ամերիկացիների կշտամբանքին:

Սակայն Սինգապուրը Լիի շնորհիվ վերածվել է տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի մարգարիտի՝ բոլոր առումներով: Ահա դրա մեխազնիզմը՝ Լին ծանր ու դժվարամարս բարեփոխումներ անցկացրեց երկրում, որի վերջնական արդյունքը այսօրվա իրական հրաշքն է:

Իսկ բարեփոխումներ անցկացնելու առաջին պայմանը ուժեղ թիմի առկայությունն էր՝ իր նման խելացի ու կրեատիվ, նախաձեռնող ու գործունյա, աթոռին չկառչած ու գործին նվիրյալ անձանցով համալրված: Եվ ի տարբերություն մեր հանրության դեռևս մի մասի սրտի վարչապետի՝ մերձ շրջապատ ձևավորելով երբեք չի առաջնորդվել անձնական նվիրվածության սկզբունքով, այն ինչ համատարած տեղի է ունենում մեր երկրում:

Ի դեպ, այդ երևույթի մասին իր ինքնակենսագրականում հատուկ է նշել, որ ավելի արդյունավետ էր մարդկային առումով դժվար, սակայն ադեն հիշատակս հատկանիշներով մարդկանց հետ աշխատելը: Այնպես որ Փաշինյանին Յուիի հետ համեմատելիս՝ վատ չէր լինի հիմնվել օբյեկտիվ չափանիշների և ոչ թե իրականությանը ոչ համահունչ անձնական ցանկությունների վրա:

ՀԳ. Եթե, այնուամենայնիվ, համեմատելու լինենք, ապա կստանանք ոչ թե Լի Քուան Յուիի նման պատկեր, այլ նրա խրտվիլակը»:



Նման նյութեր