Վահագն Մխոյանը ֆեյսբուքում գրել է.
«ԱԺ ԻՔ պատգամավոր Արտակ Մանուկյանը իր էջում ավետել է, թե Կառավարությունը քիչ առաջ որոշել է ԱԷԿ ֆինանսավորումը իրականացնել «ներքին աղբյուրների միջոցով, որի նպատակով կթողարկվեն պետական պարտատոմսեր»։
Մի քանի օր առաջ էլ, հիշում եք, ոգևորված ավետել էին, թե «ԱԷԿ համար ռուսական վարկից հրաժարվում ենք»։
Այսինքն՝ ռուսական պարտքից հրաժարվում են, որ ուրիշ տեղի՞ց պարտք վերցնեն։ Ու անունն էլ դնում․ «ներքին աղբյուրներ»։ Ռուսական վարկն, ի դեպ, տարեկան 3%-ով էր։
Երբ ես փոքր էի, հարազատներիցս մեկի երեխան ճաշը չէր ուտում ու մայրը վերցրեց, գլխին լցրեց։ Ես դեռ այն ժամանակ արձանագրեցի, որ ականջներից կախված մակարոնեղենը մարդուն բոլորովին չի գեղեցկացնում։ Ուստի այն ժամանակվանից աշխատում եմ թույլ չտալ, որ իմ ականջներից լապշա կախեն։
Ահա այստեղ էլ․ պատգամավորի ստատուսը կարդալուց ականջներիս շրջանում տհաճ զգացողություններ առաջացան։ Այդ զգացողությունները վերացնելու նպատակով մտնում եմ e-gov.am։
Այնտեղ կար երկու որոշում։ Առաջինը վարկավորման թեմայով, երկրորդը՝ ԱԷԿ-ի շահագործման թեմայով։
Եթե կարճ՝ 1-ով նախատեսվում է մինչև 2022թ․ 63.2 մլրդ դրամի (մոտ 132մլն դոլլար) գանձապետական պարտատոմսեր թողարկել, որից 18.7մլրդը (մոտ 40մլն դոլլար) այս տարի։
Բայց, էլ ավելի մտահոգիչ էր 2-րդ որոշումը։ Դրանից իմանում ենք, որ ռուսական վարկի պայմանագրով վարկի 80%-ը պիտի ուղղվեր ռուսական ընկերություններից ձեռքբերումներին։ Ու ըստ կառավարության, դա անարդար է, քանի որ «Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է՝ որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելու Պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը:»։
Երբ որ ԱԷԿ համար ես լսում եմ «ավելի ցածր գներ» արտահայտությունը, դոզիմետր եմ ուզում առնեմ։ Տղեք ու աղջկեք, կարողա՞ գիտեք ձեր հին մերսեդեսն եք ռեմոնտ անում ու գերմանական օրիգինալ պահեստամասերի տեղ կարաք ալիէքսպրեսից պատվիրեք։
Չիմացողներին ստեղ զուտ տեղեկացնեմ, որ բացի նրանից, որ Հայկական ԱԷԿ-ը տեխնոլոգիապես համատեղելի է հենց ռուսական ատոմային արդյունաբերության հետ, ռուսական ատոմային էներգետիկան նաև այդ ոլորտի համաշխարհային լոկոմոտիվն է։ Հիմնական տոն տվողը։ Երկրորդը չինացիներն են՝ հիմնականում ծավալների հաշվին։ «Ռոսատոմը» դա ձեր համար, հազար ներողություն արտահայտությանս համար, «Ռոսկոսմոսը» չի։
Բոցն էնա, որ նույն փաստաթղթում մի քանի տող ներքև ասումա, որ «դե գիտեք, տեխնոլոգիական նկատառումներից ելնելով հիմնական գործը կարան անեն բացառապես հետևյալ ռուսական ընկերությունները, որպես համապատասխան հանգույցների նախագծողներ, արտադրողներ»։ Մարդ կմտածի՝ ես եմ մի քիչ վերև նույն փաստաթղթում դժգոհել ռուսական մոնոպոլիայից։
Հետո էլ փաստաթուղթն ասում է, որ «գիտեք ինչ, ռուսական վարկը էլ հնարավոր չի օգտագործել, բայց դե աշխատանքները պիտի մի ձև շարունակենք, իսկ շարունակել կարան մենակ ռուսական կազմակերպությունները ու դրա համար հրատապ մոտ 40 միլիոն դոլլարա պետք, որ տանք ռուսներին»։
Պատկերը լիարժեք դարձնելու համար պիտի նաև հասկանանք, որ վարկ տալու ռուսների մոտիվներից մեկը իրենց արտադրողներին խրախուսելն էր։
Այսինքն, երբ սրանք գնացել ասել են․ «Լադիմիր ջան, էս փողով ուզում ենք մի քանի բան ալիէքսպրեսից առնենք», Լադիմիրն ասելա․ «կարողա՞ գիտեք ձեզ փող եմ տալիս, որ չինական գործարաններն աշխատացնեք»։
Ու հիմա ընկած, շտապ 40 միլիոն դոլլար են ման գալիս, որ ռուսները շարունակեն աշխատանքները։
Բոլոր հղումները մեկնաբանություններում կդնեմ»։