Ներկայիս սերնդի Mercedes-Maybach S-Class-ը շուտով կփոխարինվի հաջորդ սերնդի մոդելով, որն այժմ վերջնական փորձարկումների փուլում է, գրում է Luxury Launches-ը:
Սակայն նախքան ընթացիկ մոդելն արտադրությունից հանելն ու դրան հրաժեշտ տալը, գերմանական ավտոբրենդը որոշել է դրա հատուկ տարբերակը ներկայացնել:
Խոսքը Mercedes-Maybach S650 Night Edition-ի մասին է: Դրա ստեղծման համար օգտագործվել է ածխածնային մանրաթել: Մեքենան արտադրվել է ընդամենը 15 օրինակով: Դրա գինը սկսվում է 243 945 դոլարից՝ առաքման ծախսերը ներառյալ:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Mercedes-Maybach S650 Night Edition-ը համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 621 ձիաուժ հզորությամբ, AMG երկտուրբո V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.6 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 249 կմ/ժ է: