Բաղադրիչներ
- Խնձոր – 5 հատ
- Անյուղ կաթնաշոռ – 200 գ
- Բնական յոգուրտ – 100 գ
- Լայմ – 1 հատ
- Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Խնձորը մաքրել, շերտատել, ցողել լայմի հյութով:
- Կաթնաշոռը, յոգուրտը և ձուն հարել:
- Խնձորի շերտերը շարել տապակի հատակին, ավելացնել կաթնաշոռային զանգվածը:
- Մոտ 30 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը