Բրիտանական Լեսթերշիր կոմսության Մելթոն-Մոուբրեյ քաղաքի բնակչուհի Հաննա Քասլդայնը նիհարել է 63 կգ: Սակայն նիհարելուց հետո բրիտանուհին ունի 6.3 կգ ավելորդ մաշկ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, սիրելիից բաժանվելուց հետո 31-ամյա Հաննան սթրեսային իրավիճակում է եղել, և նրա քաշը հասել է 165 կիլոգրամի:
Նրա մոտ առաջացել են առողջական խնդիրներ, և բժիշկը Քասլդայնին հայտնել է, որ նա շտապ պետք է նիհարի, այլապես չի ապրի մինչև 35 տարեկան:
Բրիտանուհին հետևել է բժշկի հորդորներին, սկսել է մարզվել և հետևել սննդակարգին: Այժմ նա նիհարել է 63 կգ, բայց ունի 6.3 կգ ավելորդ մաշկ, ինչը մեծ խնդիր է բրիտանուհու համար:
Պլաստիկ վիրահատության համար Հաննայից կպահանջվի 12 հազար ֆունտ՝ մաշկի ավելցուկը հեռացնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը