Իսպանական համերգ 2.292 բույսի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իսպանական համերգ 2.292 բույսի համար

Երեկ Բարսելոնայի «Լիսեո» օպերային թատրոնը բաց արեց իր դռները 3 ամիս տևած կարանտինից հետո: Համերգին հանդիսատեսի փոխարեն 2 292 տնային բույսերն էին, որոնց տեղադրել էին դահլիճում: Լիսեոյի լարային քառյակը հնչեցրեց Պուչինիի Քրիզանթեմներմանրապատումը: Սա ակնարկ է, առաջարկ քառյակի կողմից նորովի նայել մարդու և բնության կապը, հարաբերությունները: Համերգը կարելի է լսել հետևյալ հղումով: Համերգից հետո բույսերը նվիրեցին բուժաշխատողներին:

meduza.io

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը