Տարած կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով բարդությունները կարող են կախված լինել արյան մեջ Վիլեբրանդի գործոնից: Այսպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ամիլոիդների կենսաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Աննա Աքսյոնովան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Արյան մեջ Վիլեբրանդի գործոնը արյան պլազմայի գլիկոպրոտեին է և դրա մակարդման համակարգի գլխավոր բաղադրիչներից մեկը:
Ինչպես հայտնի է, վիրուսի բազմացումը, բացի թոքերից, ուղեկցվում է անոթների պատերի վնասմամբ, ինչը անոթների պատերի և մազանոթների տեղային բորբոքումներ է առաջացնում: Օրգանիզմը փորձում է իրավիճակը շտկել և սկսում է անոթների պատերի «անցքերը կարկատել» արյան մեջ մեծ քանակությամբ Վիլեբրանդի գործոն արտադրելու հաշվին: Իսկ սա իր հերթին մեծացնում է թրոմբների առաջացման և մահվան ելքի հավանականությունը:
Մասնագետի խոսքով՝ ինֆեկցիայի ընթացքի բնույթը, դրա ծանրությունը կարող է մասամբ կապված լինել արյան մեջ Վիլեբրանդի գործոնի անհատական մակարդակի հետ: Կարևոր է նաև այս սպիտակուցի ակտիվության սեփական աստիճանը: