Սեդրակ Մկրտչյան. «Եթե կարծում եք Պավլիկ Մորոզովը իրական կերպար չէր կամ եզակի անմարդկային դեպք էր, սխալվում եք»
Advertisement 1000 x 90

Սեդրակ Մկրտչյան. «Եթե կարծում եք Պավլիկ Մորոզովը իրական կերպար չէր կամ եզակի անմարդկային դեպք էր, սխալվում եք»

Սեդրակ Մկրտչյանի հրապարակումը.

«Եթե կարծում եք Պավլիկ Մորոզովը իրական կերպար չէր կամ եզակի անմարդկային դեպք էր, սխալվում եք։

1937 թվականը անվերջ մի թեմա է, որի մասին դեռ շատ բան չգիտենք, որին վերաբերվող շատ տվյալներ մինչև հիմա գաղտնազերծված չեն, քանի որ բացվելու դեպքում չի բացառվում, որ առանձին մարդկանց միջև սկսվի իսկական վենդետտա։ Ռեժիմը ողջունում էր, մարդիկ էլ գրում։ Ռեժիմը խաղի պայմաններն էր դրել՝ գրել, եթե որևէ մեկը իր էությամբ դեմ է մեծամասնության գաղափարախոսությանը։ Մարդիկ էլ գրում էին՝ հավատալով, որ երկիր են ուժեղացնում՝ վերացնելով սևերին։

1937 թվականին ձերբակալվեց, տանջանքների ենթարկվեց, գնդակահարության դատապարտվեց ճարտարապետ, ինժեներ, Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։ Ձերբակալվեց նաև իր ընկեր բժիշկ Գրիգոր Սաղիյանը, ով նաև հանցագործ էր, քանի որ դրանից մի տարի առաջ հրաժարվել էր ստորագրել այլ մեծանուն բժիշկ Միրզա-Ավագյանի հետ Խանջյանի ինքնասպանության ակտը՝ պնդելով, որ վերջինս առնվազն 2 մետրանոց ձեռքեր պետք է ունենար ու չլինելով ձախլիկ՝ կրակեր իրեն ձակ կողմից։ Բոլորը ձերբակալվեցին նույն թվականին։ Սաղիյանին գնդակահարեցին։ Միրզա-Ավագյանը իր մահով մահացավ կես տարի անց բազմաթիվ հիվանդություններից։

Քաջազնունու ձերբակալության հիմքը եղել է իր որդի՝ Կարեն Քաջազնունու մատնությունը։ Կարծիք կա, որ Կարենին կարող է ստիպած լինեն գրել դա հոր դեմ, բայց տեքստը կարդալուց հետո նման կանխավարկածը իմ մեջ ի սպառ վերացավ։

Ցուցմունք կորզելու ընթացքում 70-ամյա Հովհաննես Քաջազնունուն կորացրել էին գերպայծառ լամպի միջոցով, սակայն մեքը ապացուցել չեն կարողացել։ Դատապարտել են գնդակահարության, սակայն հարցաքննությունից հետո վերջինս տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ մոտ մեկ ամիս անց մահացել է։

Ի դեպ Կարենը մահացել է հորից 4 տարի անց՝ 1941-ին։ Մահվան պատճառը չգիտեմ։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։ Քաջազնունուն էլ թաղել են ապագա Ժամացույցի գործարանի մոտակայքում, որտեղ դրանից մի քանի տարի հետո գերեզմանները քանդել են, ու կառուցվել է դպրոց։

Ահա Կարեն Քաջազնունու մատնության տեքստը իր հոր Հովհաննես Քաջազնունու դեմ․

«ՀԱԱ, Ֆ.1191, ց.16, գ.2084, թ.7: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Հայերեն:
N 6
Հարգելի՛ ընկեր [Ս.] Մելիք-Օսիպով17,

Վերջին 3 տարիների ընթացքում (25,26 և 27 թթ.) ապրել եմ հորս՝ Հովհ. Քաջազնունու ընտանիքում: Ներկայումս մեկնում եմ Երևանից՝ խզելով կապերն իմ ընտանիքի հետ: Իմ կոմերիտական պարտքն եմ համարում տեղեկացնել այն ամենի մասին ինչ գիտեմ:

1.Ով էր լինում նրա մոտ: Պարբերաբար՝ շաբաթը մեկ անգամից ոչ պակաս, նրա մոտ էր գալիս բժ.Գր.Սահինյանը՝ նրա հին ընկերը դեռևս Բաքվից: Նախկինում դաշնակ է եղել, ես դա հստակ գիտեմ: Բացի նրանից՝ ուրիշ ոչ ոք նրա մոտ չէր լինում: 3-4 անգամ Ավ.Իսահակյանն էր լինում: Փարիզից վերադառնալուց անմիջապես հետո նրա մոտ եկավ Հակոբ Քոչարյանը:Քաջազնունին նրա վերաբվերյալ խոսում էր՝ որպես հիմարիի մասին: Հետագայում նա դադարեց գալ մեր մոտ: Մի քանի անգամ Իսահակյանի հետ եկել է Դերենիկ Դեմիրճյանը: Մի անգամ (այս տարվա գարնանը) Իսահակյանի հետ եկել է Դերենիկ Անանունը: Վերջինիս հետ Քաջազնունին ամեն օր հանդիպում էր 1925թ. գարնանը, երբ նրանք երկուսը (և մի քանի անձինք) ճաշում էին Խան-Աղովների մետ: Անանունի մասին Քաջազնոնին այպես էր արտահայտվում, շատ թերություններ ունի, բայց նա ինձ դուր է գալիս, որովհետև հայ մարդ է: Մի անգամ նրա մոտ եղավ Գագա Տեր-Օհանովը (ռազմական դպրոցի նախկին վարիչ): Մի քանի անգամ եղել է ինժ. Ավալյանը: Այն բանից հետո, երբ Քաջազնունին ընտրվեց Հայաստանի տեխնիկական ընկերության նախագահ, երեկոներին նրա մոտ 2-3 անգամ հավաքվում էր 5-7 հոգուց բաղկացած խումբ: Նա ասում էր, որ դա Տեխնիկական ընկերության խրհրդի նիստ է: Այդ նիստերին եղածներից ինձ ծանոթ էին վերոնշյալ Ավալյանը և ինժ.Գասսպարյանը (ԷԿՈՍՈ տեխնիկական կոմիտեի նախկին նախագահը): Մյուսները ծանոթ չէին, բոլորը ինժեներական հաազգեստով էին: Ահա, որքան ես հիշում եմ, բոլորը, որ այդ տարիների ընթացքում եղել են նրա մոտ:
2.Նամակագրությունը: Նամակներ նա հազվադեպ էր ստանում, մեծ մասամբ արտասահմանից: Դրանց մեծ մասի ծրարների վրա Շեյխլանյան ազգանուն էր: Հենց նրան էլ նա հասցեագրում էր իր պատասխան նամակները: 2-3 նամակ Ամերիկայից են եղել: Ներքին նամակագրություն կարծես թե չի ունեցել՝ բացի տնեցիներին ամռանը Դիլիջան ուղարկած նամակներից:
3.Օրը մեծ մասամբ տնից դուրս էր անցկացնում: Ցերեկները աշխատանքի էր: Ճաշից հետո 1-2 ժամով քնում էր: Հետո գնոմ և վերադառնում էր ժամը 8-9-ին, հաճախ՝ 11-ին: Իր ասելով՝ գնում էր համալսարան (դասախոսություններ), տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին (Աճառյանի և Տոնոյանի հետ), նիստերի (Պետպլան, Բանվորագյուղացիական տեչություն, Համասլարան և այլն): Ասենք՝ այդ ամենը ճշտելը մեծ ջանքեր չի պահանջում: Ազատ երեկոներին նա մեծ մասամբ գրում էր: Ես աչքի էի անցկացնում այդ գրվածքները, դրանք բոլորը տեխնիկական բնույթի էին (իհարկե, նրանք, որ իմ ձեռքն էին ընկնում):
4 .Սկզբնական շրջանում ես կարող էի լիակատար ազատությամբ հետևել նրան և ողջ ընտանիքին: Բայց այնուհետև՝ իմ կողմից թույլ տրված մի աննրբանկատությունից հետո, նրանք սկսեցին ինձ անվստահորեն վերաբերվել:

Քաջազնունին Սահինյանի հետ իմ ներկայությամբ հազվադեպ էր քաղաքական թեմաներով խոսում:Նույնը և իր մյուս հյուրերի հետ: Աելի հաճախ՝ գրեթե ամեն օր, ինձ հետ էր նախ խոսում, այնպես, որ նրա քաղաքական կերպարանքը, իհարկե այն, որը ցույց էր տալիս, ինձ պարզ է:

Իր գաղափարախոսությամբ՝ նա կատարյալ բուրժուա է, խորհրդային կառավարությանը թշնամաբար է վերաբերվում: Տնտ. շինարարական գործում որևէ տիպի հաջողությունները ժխտում է: Ասում է, որ կոմունիստներն իրենք էլ ավելի ու ավելի են համոզվում նան պայմաններում առաջ գնալու անհնարինության մեջ: Ասում է, որ մենք արդեն անձնատուր ենք լինում ներքին (մասնավոր) և արտասահմանյան կապիտալի առջև: Արտաքին քաղաքականության բնագավառում կարծում է, որ մենք պատերազմ ենք ուզւոմ, որ մենք եվրոպական տերություններին պատերազմ ենք փաթաթում, որ նրանք, հատկապես Անգլիան, պատերազմ չեն ուզում, իսկ մենք ուզում ենք դա նրան պարտադրել: Քանզի «դուք փակուղի եք ընկել և շարժվելու տեղ չունեք, և դուք կարծում եք, որ ձեզ կփրկի համաշխարհային հեղափոխությունը, ինչին դուք հասել եք պատերազմի օգնությամբ»: Մեր վիճակագրությանը նա չի հավատում: Մեր ազգային քաղաքականությունը նա համարում է ոչ անկեղծ, խորամանկ քայլ: Մի խոսքով՝ բոլոր հարցերում մեր հանդեպ մերժողական դիրք է բռնում: Իմ կողմից գրի առնված նրա մի քանի արտահայտությունները բավականին ճշգրիտ են նրան բնութագրում.
1. «Ես կարծում եմ, որ Զինովևի նամակը ինքնագիր է: որովհետև այդպես է ասել Չերչիլը, իսկ անգլիացի ազնվականը չի կարող ստել»:
2. «Գյուղում մենք պետք է թույլ տանք կուլակին զարգանալ»:
3. «Ես կողմ եմ, որ Հայաստանը ընդգրկվի ԽՍՀՄ կազմում, քանի որ դա Հայաստանին ձեռնտու է: Բայց ես կգեադասեի, որ այն անգլիակն գաղութ լիներ, որովհետև դա ավելի ձեռնտու կլիներ» և այլն:

Բայց միևնույն ժամանակ նրա մեջ մի հատկանիշ կա, որը դժվար է հասկանալ: Նրա համար, իր խոսքերով, ահռելի դեր է խաղում տվյալ երկրի քաղաքացիությունը: Քանի որ նա ԽՍՀՄ քաղաքացի է, ապա դրանում տեսնում է այդ փաստից բխող մի շարք պարտավորություններ: Խոսելով ԽՍՀՄ-ի մասին նա միշտ ասում է «մենք», «մեզ», ինչը բավականաչ զավեշտալի է ստացվում երբեմն: Նա կարծում է, որ ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր քաղաքական համոզմունքներից, պետք է պաշտպանի իր երկիրը բոլոր և ամեն տեսակի իրադարձությունների պարագայում: Այսպես. Մի անգամ նա հարցրեց իր մեծ դստերը՝ Հրաչիկին, թե ինչ կլիներ, եթե նրա ձեռն ընկներ Կարմիր բանակի ռազմական հույժ գաղտնի փաստաթուղթ: Նա պատասխանեց. «Ինձանից ոչ մի ջանք չէր պահանջվի դա հանձնել, օրինակ անգլիացիներին». «Ստու՛մ ես»,-ասաց Քաջազնունին: Նա պնդեց իր ասածը: Այդժամ նա, վերին աստիճանի մոլեգնած ասաց. «Եթե դու այդպես անես, իմացի՛ր, սեփական ձեռքերովս քեզ կսպանե՛մ»:

Այդպիսով նրա մեջ տարօրնակորեն միրվորվում են այդ երկու հատկանիշները՝ բոլշևիկների հանդեպ թշնամական վերաբերմունքը և քաղաքացիական պարտականությունների «քաղաքացիության» ինչ-որ խորհրդավոր ըմբռնում:

Մի քանի խոսք պետք է ասեմ ավագ քրոջս՝ Հրաչիկի [Անահիտ] մասին: Չգիտեմ՝ մեզ մոտ այժմ նա տանու՞մ է արդյոք հակահեղափոխական աշխատանք: Բայց լիովին համոզված եմ, որ այդպիսի գործողության համար գաղափարապես նա հարմար նյութ է:

Նախ՝ նրա անցյալը մութ է. [19]18-[19]19թթ. նա նստած է եղել ՉԵԿԱ-ում (Հյուսիսային Կովկասում), դատվել է, բայց Սորոկինյան18. Խռովության ժամանակ նրա բոլոր գործերը ոչնչացման երնթարկվեցին, և նրան բաց թողեցին նյութերի բացակայության պատճառով: Երկրորդ՝ նա ատելությամբ է լցված «ընդհանրապես» աշխատավորների և մասնավորապես կոմունիստների հանդեպ: Բացի դրանից՝ նա, ըստ էության լինելով անկսզբունք մարդ, ամեն ինչի ընդունակ է՝ լրտեսություն, ահաբեկչություն, հրկիզումներ, մի խոսքով՝ այն ամենը, որ կարող է մեզ վնասել: Զանգվածների հետ աշխատանքի նա ընդունակ չէ: Եվ եթե հիմա նա ոչինչ չի անում, ապա միայն նրան բնորոշ ալարկոտության, անտարբերության, կրավորականության, պասիվության հետևանքով: Նրա ամենաչնչին քաղաքական ակտիվությունը անպայմանորեն հակահեղափոխական ձևեր կընդունի: Նրան պետք է նշանառության տակ վերցնել:

Ընտանիքիս մյուս անդամների մասին ոչինչ ասել չեմ կարող. Մայրս (57 տարեկան է), եղբայրս (Ռուբենը) և քույրս (Մարգոն) լիովին մտերիմ են մեզ հետ, հակահեղափոխական ոչ մի գործողության ընդունակ չեն:

Եթե որևէ հարցի բավարար չեմ լուսաբանել, ապա կարող եմ լրացուցիչ տեղեկություններ տալ:

Այս մի քանի օրը ես դեռ Երևանում եմ լինելու: Եթե պետք գամ, ապա ինձ կարող եք գտնել ԼԿԵՄ Երևանի կոմիտեի միջոցով:
Կարեն Քաջազնունի
ԼԿԵՄ անդամ:

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 4-6: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Թարգմանություն ռուսերենից»:



Նման նյութեր