
Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։
Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով է՝ մասնավորապես վառ կարմիր շրթներկով։ Բարձր հավաքված վարսերը և խոշոր ականջողներն ու վզնոցը ամբողջացրել են ոճաբանի տեսքը։
«Ընտրեք ձեր նախընտրածը»,- հրապարակված լուսանկաներին կից գրել է Մադոննա Հարությունյանը։
Նշենք, որ Մադոննան բավականին ակտիվ է իր միկրոբլոգում և հաճախ է անձնական բնույթի հրապարակումներ կատարում։ Ոճաբանը նաև ժամանակ առ ժամանակ տեղադրում է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի փոքրիկ դստեր վառ լուսանկարները։