
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը փոխել է իր իմիջը՝ փոխելով մազերի գույնը: Քիմի նոր իմիջի լուսանկարները հայտնվել են նրա ինստագրամյան էջի Stories հատվածում:
Լուսանկարներում Քարդաշյանը վառ կարմիր մազերով է: Դեռ հայտնի չէ, թե Քիմն իսկապե՞ս փոխել է մազերի գույնը, թե՞ կատարել է ժամանակակից գունափոխություն:
Երկրպագուները Քիմին համենատել են դիսնեյյան հայտնի մուլտֆիլմից ջրահարս Արիելի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը