
Շոտլանդական Արբրոթ քաղաքում վաճառվում է երկհարկանի գոթական առանձնատուն: Ինչպես գրում է The Scottish Sun-ը, ամրոցը կարելի է գնել ընդամենը մեկ ֆունտով:
Ամրոցի հավանական գնորդները դեռ շատ չեն, քանի որ կպահանջվի բավականաչափ միջոցներ ներդնել այն վերանորոգելու համար:
Առանձնատունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ գտնվող ճարտարապետական օբյեկտների ցանկում, ուստի աճուրդի կազմակերպիչները խնդրում են հավանական գնորդներին նախ և առաջ հստակ գնահատել իրենց հնարավորությունները:
Տան վաճառքը սկսվում է հուլիսի 17-ից: Փորձագետները հույս ունեն, որ նոր սեփականատերը կկարողանա ամրոցին վերադարձնել «նախկին շքեղությունը»:
Ամրոցը կառուցվել է 19-րդ դարում՝ Կորսեր ընտանիքի կողմից: Երկրորդ աշխարհամարտից առաջ այն հյուրանոց էր, այնուհետև՝ մանկատուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը