ԱՄՆ-ում տոլմայի քարը շոկ է առաջացրել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում տոլմայի քարը շոկ է առաջացրել

ԱՄՆ-ից հայուհի Լուիզա Շարամաթյանը դարձել է «Ամերիկայի վատագույն խոհարարը» շոուի հերթական եթերաշրջանի մասնակից։ Խոհարարական իրապատում-շոուի ընթացքում մասնակիցներն առհասարակ պատրաստել չեն կարողանում եւ հաղթելու համար պետք է սովորեն գլուխգործողներ ստեղծել, սակայն սկզբի համար հարկավոր է յուրացնել գոնե ձվածեղի պատրաստումը։ Այդ հարցում հերոսներին կօգնեն հայտնի շեֆ-խոհարարները։

20-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդի ընթացքում Լուիզան հայկական ճաշատեսակ է պատրաստել։ Food Network պարբերականի հաղորդմամբ՝ շատ ճաշատեսակներ կարող են ծանոթ չլինել, սակայն հայկական խոհանոցն արժանի է մեծ ուշադրության։ Լուիզայի համար հայկական ուտելիքն ավելի է, քան պարզապես ճաշատեսակը։ Նրա խոսքով՝ հայ ազգի մշակույթում ու ժառանգությունում ուտելիքը մեծ դեր ունի։ «Դա այն է, ինչ միավորում է բոլորիս»,- ասել է նախագծի մասնակիցը։

Առաջին էպիզոդի ընթացքում Լուիզան խաղողի թփով տոլմա է պատրաստել , եւ բոլորը շոկի մեջ էին, երբ նրան քար է հարկավոր եղել։

«Այս քարը հայկական տոլմայի պատրաստման ավանդույթի մաս է կազմում։ Սովորաբար ճաշատեսակը պատրաստում են չուգունե կաթսայում։ Մայրս տոլմայի վրա կերամիկական ափսե է դնում։ Հետո վրայից քար է դնում՝ ճնշում ապահովելու համար, որ տոլման տեղում մնա ու մանրամասն եփվի։ Քարն օգտագործում են նաեւ թթվի պատրաստման ընթացքում. այն դնում են տարայի վրա՝ մարինացված բանջարեղենի վրա ճնշում գործադրելու համար։ Մենք տարան պահում են ետեւի բակում, քանի որ սովորաբար մեծ տարա ենք օգտագործում, եւ դրա ամբողջական մարինացման համար մի քանի շաբաթ է պահանջվում»,- ասել է նա։

news.am