Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ընդունել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների՝ իրենց ուղղված «Երաժշտական ողջույնը»:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ աբելյանցիները հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են «Քամին զանա» սիրված երգն ու իրենց «Երաժշտական ողջույնը» հղել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:
Ողջույնի հոլովակը զետեղվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենք_բոլորս_մի_ընտանիքենք #ԿԵՑՑԵ_Հայ_թատրոնը #և_ #իր_ապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:
«Երաժշտական ողջույնի» հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույնը» շարունակական է լինելու:
Անժելա Համբարձումյան