Տոմատով կրեմ-ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է.
- Լոլիկներ՝ սեփական հյութի մեջ – 900 գ
- Մանր կտրատված սոխ – 1/4 բաժակ
- Սխտոր – 2 ատամիկ
- Ռեհան – 12 տերև
- Աղ – 1 թ/գ
- Պղպեղ – 1/2 թ/գ
- Սերուցք – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
- Բլենդերի մեջ լցնել լոլիկները, սոխը, սխտորը, ռեհանը, աղը և պղպեղը, խառնել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
- Ստացված խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սերուցքը և 5 րոպե եփել միջին կրակի վրա: Կրեմ-ապուրը մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը