Հայ եկեղեցու պատմության թեմայով ես իմ ուրույն կարծիքն ունեմ, ժամանակին (հլա Սերժի վախտ) արտահայտել եմ, ու մնում եմ իմ կարծիքին։
Այսօր ուզում եմ խոսել այդ թեմայի շուրջ կողմերից մեկի «պողպատյա» փաստարկի մասին։ Նրանք, ովքեր պատկերացնում են, որ իրենք էս ժողովրդի ինտելեկտուալ սերուցքն են, իրենց աթեիստական ու հակաեկեղեցական դիրքերից նախատում են, թե բա՝ սովետական դպրոցում հայ եկեղեցու պատմություն չէին անցնում, բայց էտ սերունդը կերտեց 80-ականների վերջի շարժումն ու 90-ականների սկզբին Արցախում պատերազմ տարավ։ Փաստարկի տրամաբանությունն, ըստ իս այն է, թե հայրենասեր լինելու համար նշվածն անհրաժեշտություն չէ։
Ես առարկություն ունեմ (կրկնում եմ՝ անկախ ՀԵՊ առարկայի նկատմամբ վերաբերմունքիցս)։
Տղաներ ու աղջիկներ, սիրելի ինտելեկտուալներ, իսկ չե՞ք կարծում, որ էդ 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի արդյունքը առաջին հերթին և գուցե մեծ մասամբ հենց ազգային եկեղեցով էր պայմանավորված ու նաև ֆորմալ դպրոցից դուրս եղած, այսպես ասենք՝ ընդհատակյա կրթությամբ։ Թե մտածում եք, որ Շարժման տարիներին բոլորի բնակարաններում ու մեքենաներում Վազգեն Առաջինի լուսանկարի առկայությունը կուսակցական հանձնարարության հետևանք էր, իսկ Արցախի գոյամարտում տեխնիկայի ու զինվորների վրա պատկերված (հիմնականում՝ սպիտակ ներկով) խաչերը սովետական դպրոցի ներարկած ազգայնականության արդյունք էին։
Իմ խորին համոզմամբ՝ սովետը քանդվեց, որովհետև թքած ուներ ազգայինի ու ազգայինի բաղադրիչների վրա։ Հայ ժողովուրդն էլ, ինչպես սովետական մյուս ժողովուրդները, տասնամյակներ շարունակ ընդվզում էին հենց դրա դեմ։ Իսկ այդ ընդվզման գաղափարական բովանդակությունը, տեղ-տեղ կազմակերպչական, ֆինանսական ու նյութական օժանդակությունը եկել է եկեղեցուց, ինչպես նաև ԵՊՀ հայագիտական բաժիններից։
Իսկ այսօր ես լսում եմ, որ Ձեր պատկերացրած պոստմոդեռնում մենք այդ ինստիտուտների կարիքը, այդ թվում մատաղ սերնդի կրթության ու սոցիալիզացիայի ընթացքում դրանց անդրադառնալու կարիքը չունենք։
Էրնեգ ձեզ։
Արմեն Մինասյանի էջից: