«Կամ իմ գիտելիքները հնացել են, կամ մենք գործ ունենք դիլետանտա-դեբիլիզմի հետ»
Advertisement 1000 x 90

«Կամ իմ գիտելիքները հնացել են, կամ մենք գործ ունենք դիլետանտա-դեբիլիզմի հետ»

1999թ-ին, երբ մասնակցում էի համաարցախյան զորավարժություններին, որպես գրադի հրամանատար (командир орудия), երբ դիրքավորվում էինք կոնկրետ տեղանքում և համապատասխան թվերի հիման վրա արձակում էինք հրթիռները, ԱՆՄԻՋԱՊԵՍ դուրս էինք գալիս այդ տեղանքից: Այս ողջ պրոցեսը, եթե հիմա հիշողությունս չի դավաճանում, տևում էր մոտ 5 հն-հն 7 րոպե սկսած դիրքավորվելուց:

Իմ անմիջական հրամանատարը (комбат՝ ԴԱՎԻԹ, ով արցախյան պատերազմի մասնակից էր) մեզ սովորեցնում էր, որ տղերք, այս ողջ պրոցեսի էֆեկտը նա է, որ մեր դիրքավորվելը, հրթիռները արձակելը և ԱՐԱԳԻ մեջ հեռանալը պետք է ԱՆՏԵՍԱՆԵԼԻ լինի թշնամու համար, հենց թշնամին իմացավ մեր դիրքավորման տեղը գրադի ողջ էֆեկտը էականորեն նվազում է: Համապատասխանաբար գրադի ողջ կազմը ամեն 7 րոպեն մեկ փոխում էր իր դիրքավորման կետը, սկսած հրթիռները արձակելուց հետո:

Հիմա ինչո՞ւ եմ այսքանը գրում, որ հռետորական հարց բարձրացնեմ, այ ձեր ցավը տանեմ, ողջ ՖԲ-ն հեղեղված է, որ ադրբերջանական գրադները ահա այստեղ են դիրքավորված, մի բան էլ նկարներով հստակ տեղորոշմամբ տարածվում է  Սրանից էլ հետևություն, կամ իմ գիտելիքները հնացել են կամ մենք գործ ունենք դիլետանտա-դեբիլիզմի հետ: Ի դեպ երևի սրա արդյունքն էր, որ այն գրադը, որի հրամանատրը ես էի, ձեռք էինք բերել ադրբերջանցիներից, բոլորովին ձրի 

Իսկ, եթե ավելի լուրջ, ապա ըստ իս որքան զարգանում և թվայնացվում է ռազմական գործը, այնքան մենք հայտնվում ենք շահեկան վիճակում, քանի որ (գլուխ գովալ չլինի), ուղեղ աշխատացնելու գործում մենք բազմիցս ապացուցել ենք մեր գերազանցությունը: Իսկ այսօրվա պատերազմները ուղեղի պատերազմներ են, անցան քանակի, փղերի ժամանակները:

Գևորգ Գյոզալյանի էջից:



Նման նյութեր