Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ առաջիկա մի քանի օրերին, առանձին ժամերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելը:
Որոշումը պայմանավորված է թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով:
Այսպես՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: