
Բաղադրիչներ
- Կանաչ լոլիկ – 1 կգ
- Քաղցր պղպեղ – 1 հատ
- Քացախ (9%) – 50 մլ
- Աղ – 1 ճ/գ
- Շաքարավազ – 2 ճ/գ
- Սխտոր – 1 պճեղ
- Սամիթ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը կտրատել:
- Սխտորը և կանաչին մանրացնել, պղպեղը խորանարդաձև կտրատել:
- Խառնել բոլոր բաղադրիչները, ծածկել կափարիչով և դնել սառնարանը՝ 12-24 ժամ մարինացվելու:
- Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը