Բաղադրիչներ
- Դդմիկ – 500 գ
- Եգիպտացորենի ալյուր – 100 գ
- Ձու – 1 հատ
- Ալյուր – 2 ճ/գ
- Աղ – 1 պտղունց
- Համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը կտրատել 2 սմ հաստության և 10 սմ երկարության ձողիկների:
- Դդմիկի ձողիկները դնել տարայի մեջ և վրան աղ ցանել:
- Խառնել և 1 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:
- Ձուն կոտրել, ավելացնել համեմունքներ:
- Յուրաքանչյուր կտորը թավալել ալյուրի, այնուհետև ձվի մեջ:
- Հետո դդմիկները պատել եգիպտացորենի փաթիլներով և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Եփել 180 աստիճան ջեռոցում 20-25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը